«Լիվերպուլ»-ն ու «Չելսի»-ն հետաքրքրված են «Լեսթեր»-ի կիսապաշտպան Դենիել Դրինքուոթերի ծառայություններով:
La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ թիմերը փորձելու են ամռանը ձեռք բերել Անգլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը Պրեմյեր լիգայի նորընծա չեմպիոնի հետ լրանում է 2018 թվականի ամռանը: