«Նիցա»-ի կիսապաշտպան Բեն Արֆան հայտնվել է եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում:
France Football-ի տեղեկություններով՝ կատալոնական «Բարսելոնա»-ն բանակցություններ է վարել 29-ամյա ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ:
Կողմերը համաձայնության են եկել մոտակա օրերին նորից հանդիպելու ու մանրամասները քննարկելու շուրջ:
Ֆուտբոլիստի ու «Նիցա»-ի պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը, իսկ Բեն Արֆան հազիվ թե երկարաձգի այն, քանի որ ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիա»-ն, «Չելսի»-ն, «Լիվերպուլ»-ը, ՊՍԺ-ն ու «Ատլետիկո»-ն: