ԱՄՆ-ում 110 տարեկանում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամերիկացի ամենատարեց վետերանը: Այս մասին հայտնում է New York Daily News թերթը:
Պարբերականը նշում է, որ Ֆրենկ Լևինգսթոնը նաև ԱՄՆ-ի ամենատարեց տղամարդն է եղել:
Լևինգսթոնը ծնվել է Հյուսիսային Կարոլինայում 1905թ.: Նա 1942թ. բանակ է զորակոչվել:
1945թ. բանակից վերադառնալով՝ Լևինգսթոնն ԱՄՆ է վերադարձել և աշխատել որպես սվաղող: Վերջին տարիներին նա ապրել է Լուիզիանա նահանգի տարեցների տանը: