RIA Novosti-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 8-ից 12-ը կայցելի Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:
Փարիզում Քերին կգտնվի մայիսի 9-ից 12-ը, որտեղ կհանդիպի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ և կքննարկի Սիրիայի և Ուկրաինայի հարցերը:
Մեծ Բրիտանիայում Քերին կմասնակցի հակակոռուպցիոն ֆորումին և կայցելի Օքսֆորդի համալսարան, ինչպես նաև երկկողմ բանակցություններ կանցկացնի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդի հետ: