RIA Novosti-ի փոխանցմամբ` ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան ոչնչացրել է երկու զինյալի, որոնք մասնակից են եղել Արևմուտքի երկրների դեմ ահաբեկչությունների պլանավորմանը: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Կուկը:
Կուկը պարզաբանել է, որ ապրիլի 22-ին կոալիցիան ոչնչացրել է ԴԱԻՇ-ի հարձակումների կազմակերպիչներ` Սուդանի քաղաքացի Աբու Սայեդ ալ-Սուդանին և նրա կնոջը` Ավստրալիայի քաղաքացի Շադի Ջաբար Հալիլ Մուհամեդին: