Microsoft ընկերությունը հայտարարել է, որ Windows 10-ի անվճար նորացումը հասանելի կլինի մինչև հուլիսի 29-ը: Այդ մասին ասված է ընկերության պաշտոնական բլոգում:
Ընկերությունը հայտնել է նաև, որ Windows 10-ն արդեն տեդադրված է ամբողջ աշխարհում 300 միլիոն ակտիվ սարքերում:
Բլոգում նաև հրապարակված է հոլովակ, որտեղ փորձագետ Ռայան Ռուպերտը պատմում է Windows 10-ին անցնելու օգտին 10 փաստարկների մասին: