ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ 34-ամյա շվեդը պատրաստ է «Միլան» տեղափոխվել: Փարիզյան ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվելու է առաջիկա ամռանը:
«Իբրահիմովիչը կարող է Իտալիա վերադառնալ: Այժմ բանակցում ենք նրա նախկին ակումբներից մեկի հետ: Այո, այն «Միլան»-ն է:
Զլատանն արդեն բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է յուրօրինակ քայլերի: Իբրահիմովիչը պատրաստ է հրաժարվել միլիոններից հանուն «Միլան»: Պարզապես, դեռ ոչինչ որոշված չէ»,- GQ-ը մեջբերում է Ռայոլայի խոսքերը: