Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ պատասխան խաղի մասին:
«Խաղը բարդ էր, բայց մենք գերազանցում էինք «Սիթի»-ին և ավելի շատ պահեր ստեղծեցինք ինչպես առաջին խաղակեսում, այնպես էլ երկրորդում: Գիտեինք, որ մրցակիցը պետք է ճնշի:
Նման խաղերում դժվար է գոլային պահեր ստեղծել: Բայց դրանք եղան Մոդրիչի և ինձ մոտ: Ցավոք, չկարողացանք էլի գոլեր խփել»,-Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: