Անհրաժեշտ է պաշտպանել Շենգենյան համաձայնությունը, հակառակ դեպքում գոյություն ունի առանձին եվրոպական պետությունների մասնատված ազգային քաղաքականությանը վերադառնալու ռիսկ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հռոմում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ` Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ հանդիպումից հետո: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Եվրոպան պետք է ապացուցի, որ աշխարհում ունի իրական ուժ: Մենք եվրոյի հարցում հասել ենք նշանակալի առաջընթացի: Միգրանտների հետ արտակարգ իրադրությունը դնում է արտաքին սահմանների հարցը: Մենք պետք է պաշտպանենք Շենգենյան համաձայնությունը, հակառակ դեպքում կարող ենք հետ դառնալ ազգային քաղաքականություններին»,- ասել է Մերկելը:
Կանցլերը նշել է, որ ներկա պահին Եվրոպան ապրում է «շատ փխրուն փուլ», այդ պատճառով մարտակոչերի դեմ հարկավոր է պայքարել միասին: