ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները փակել են Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաք տանող Եփրատ գետի կամուրջները, հայտնում է TASS-ը:
Ըստ տվյալների` «խմբավորումը փակել է Եփրատի վրայով անցնող Էլ-Ֆալուջայի երկու կամուրջները և քաղաքի բնակիչներին արգելել է դրանցից օգտվել երկու ուղղություններով»: Այսպիսով, հազարավոր իրաքյան ընտանիքներ, ովքեր մինչև այժմ գտնվում են պաշարված քաղաքում, հայտնվել են լրիվ արգելափակման մեջ և հնարավորություն չունեն լքելու Էլ-Ֆալուջան: