Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխաիլ Բոգդանովը հանդիպել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
«Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում իրադրության զարգացման հարցերը` ներառյալ ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման խնդիրները՝ հաշվի առնելով Ժնևում ավարտված միջսիրիական բանակցությունների հերթական փուլը»,- հայտնել են նախարարությունում: