Զինյալները հարձակվել են Նիգերիայի ափերի մոտ գտնվող ամերիկյան ընկերությանը պատկանող Chevron նավթային հարթակի վրա, հայտնում է Reuters-ը:
Տեղի ունեցածի պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Նիգերի դելտայի վրիժառուներ» խմբավորումը: Վնասի նախնական չափը դեռևս չի հաղորդվում: