Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը, ում թիմը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում պետք է դիմակայություն անցկացնի «Ատլետիկո»-ի հետ, գովեստի խոսքեր է հասցեագրել մրցակցի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին:
«Բոլորին հիանալի խաղ եմ մաղթում: Այո, մենք մրցակիցներ ենք, բայց ես հարգում եմ Սիմեոնեին և հաջողություն եմ մաղթում նրան:
«Ատլետիկո»-ի դեմ հանդիպումը բարդ կլինի: Թիմը հիանալի է գործում պաշտպանության գծում` չթողնելով ազատ գոտիներ: Բայց մենք կմտածենք ոչ թե մրցակից, այլ մեր մասին: Պետք է չսխալվել»,-Marca-ն մեջբերում է Ռամոսի խոսքերը: