Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հինգշաբթի հանդիպել է երկրում այցով գտնվող Թուրքիայի պատվիրակությանը`ժանդարմերիայի ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Գալիպ Մենդիի գլխավորությամբ, հայտնում է Trend-ը:
Հասանովը հյուրերին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի մասին:
Նախարարը հայտնել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը իրականացվում է երկկողմ կապերի շրջանակներում և ՆԱՏՕ-ի գծով: Նա նշել է, որ ռազմատեխնիկական և ռազմական կրթության բնագավառներում մեծ է նրանց կապերի զարգացման պոտենցիալի առկայությունը: