Մեծ Բրիտանիան հանրաքվեից հետո կշարունակի ձգտել հասնելու ԵՄ բարեփոխումների այն բանի համար, որպեսզի վերջինս ավելի շատ պատասխանի անդամ երկրների շահերին, հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Express & Star պարբերականին տված հարցազրույցում:
«ԵՄ բարեփոխումների մեր խնդիրը չպետք է ավարտվի հանրաքվեով, և մենք կշարունակենք ճանապարհներ փնտրել, թե ինչպես բարելավենք Եվրամիությունը»,- նշել է Քեմերոնը, ով իր քաղաքացիներին քարոզում է հունիսի 23-ի հանրաքվեում քվեարկել ԵՄ անդամ մնալու օգտին: