Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգը հրաժարվել է իր հրշեջներին տրամադրել հարևան Ալբերտա նահանգին անտառային հրդեհի դեմ պայքարելու համար, հայտնում է National Post.-ը:
Ալբերտայում չոր եղանակների պատճառով մի քանի օր առաջ բռնկվել է անտառային խոշոր հրդեհ: Իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն Ֆորտ քաղաքի ՄակՄյուրեյ շրջանում, որտեղից տարհանել է 80 հազար բնակիչ:
«Մեր ծառայողները ներկայումս ամբողջովին ներգրավված են նահանգի տարածքում»,- ասել է Բրիտանական Կոլումբիայի անտառային հրդեհների վերահսկման ծառայության մամլո-քարտուղար Ռայան Տուրկոտը` ընդգծելով իրենց նահանգում հրդեհի տարածման ներկա մակարդակը: