Ջիբրալթարի ջրերում ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Իսպանիայի զինվորականների միջև միջադեպ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Sun պարբերականը:
Իսպանական պահակային նավը ջանացել է խանգարել ԱՄՆ-ի միջուկային Florida սուզանավին Ջիբրալթարին մոտենալու, ինչի համար բրիտանական հսկիչ նավակը նախազգուշական կրակ է բացել իսպանական նավի ուղղությամբ:
«Դա իսպանացիների համար միայն շատ վտանգավոր խաղ չէ, դա չի սազում ՆԱՏՕ-ի դաշնակցին` այդպիսի արհամարհանքով վերաբերվել ԱՄՆ ռազմածովային ուժերին»,- հայտարարել է Ջիբրալթարի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: