ԱՄՆ-ի Միչիգան նահանգից ընտանեկան զույգին հաջողվել է խուսափել բանտարկությունից տեղական գրադարան երկու գիրք չվերադարձնելու պատճառով, հայտնում է Associated Press գործակալությունը:
Ապրիլին դատավորը Քեթի և Մալվինա Դյուրեններին նախազգուշացրել է, որ գրքերը չվերադարձնելու դեպքում նրանց սպառնում է 93 օր բանտարկություն և 500 դոլար տուգանք: Նրանց մեղադրանք է ներկայացվել այն բանից հետո, երբ նրանք չեն վճարել 35 դոլար տուգանքը գրքերից մեկը ուշ վերադարձնելու և մյուսը կորցնելու պատճառով:
Սակայն դատավորը այս շաբաթ նրանցից հանել է մեղադրանքը, քանի որ զույգը համաձայնվել է վճարել տուգանքը: