Թուրքիայի իշխանությունների կողմից նշանակված հոգաբարձուները որոշել են մայիսի 15-ից դադարեցնել նորությունների Cihan գործակալության և Zaman թերթի գործունեությունը, հայտնում է Milliyet-ը:
Ստամբուլի դատարանը մարտի սկզբին հոգաբարձուներ էր նշանակել Cihan-ին և Zaman-ին ղեկավարելու համար: Թուրքիայի լրագրողների միությունը դատապարտել է իշխանությունների ճնշումը ընդդիմադիր լրատվամիջոցների վրա և նրանց համար հոգաբարձուներ նշանակելը անվանել է ցենզուրայի նոր մեթոդ: