Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ երջանիկ է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալու համար և նշել, որ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում խփած գոլի դրվագում բախտը ժպտացել է իրեն:
«Կարևոր չէ, թե ինչպես է գնդակը հայտնվում մրցակցի դարպասում: Այո, բախտը մի քիչ ժպտաց ինձ: Բայց մենք եզրափակիչում ենք: Պետք է տոնենք հաղթանակն ու առաջ անցնենք:
Գոհ ենք, որ 180 րոպեների ընթացքում գոլ բաց չթողեցինք: Պրոֆեսիոնալ խաղացինք, ընդ որում բոլոր առումներով: Կարծում եմ` մեզ հաջողության հասցրեց թիմային խաղը»,-Marca-ն մեջբերում է Բեյլի խոսքերը: