AS-ի տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է, որ Զինեդին Զիդանը պետք է շարունակի գլխավորել թիմը:
Ակումբի նախագահը շատ գոհ է Զիդանի կատարած աշխատանքից և թիմի հանդերձարանում տիրող մթնոլորտից:
«Արքայական ակումբ»-ի առաջատարները սատարում են գլխավոր մարզչին, հարգում նրա կարծիքն ու ենթարկվում մասնագետին և ցանկանում են, որպեսզի Զիդանը շարունակի աշխատել զբաղեցրած պաշտոնում: