Մադրիդի «Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեսոն պատասխանել է Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Արտուրո Վիդալին, ով նախօրեին հայտարարել էր, թե մադրիդցիները տհաճ ֆուտբոլ են ցուցադրում և արժանի չէին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր նվաճել:
«Մեր ֆուտբոլը չի կարող տհաճություն պատճառել: Այն հիանալի է և դիտարժան: Մենք խաղում ենք հաղթանակի համար: Վիդալը պարզապես նախանձում է մեզ: Իսկ Եվրոպայի կեսից ավելի մեզ սատարում է»,- Football Espana-ն մեջբերում է Վիդալի խոսքերը:
Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչում «Բավարիա»-ն զիջել է «Ատլետիկո»-ին: