ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բուշ-ավագը և Ջորջ Բուշ-կրտսերը չեն պատրաստվում որևէ մասնակցություն ունենալ ներկայիս նախագահական մրցավազքին և մասնավորապես աջակեցել իրենց կուսակցությունից միլիարդատեր Դոնալդ Թրամփին, հայտնում է Texas Tribune-ը:
Նախկին նախագահները ոչ մի անգամ ուղղակիորեն չեն քննադատել Թրամփին, սակայն հասցրել են նրա հասցեին անել մի քանի քողարկված նկատողություններ, նշում է պարբերականը: Օրինակ, Ջորջ Բուշ-կրտսերն իր եղբոր քարոզարշավի շրջանակներում կատարվող միջոցառման ժամանակ նշել է, որ ելնելով իր փորձից` «սովորաբար ամենուժեղ մարդը չի հանդսանում նա, ով ամենաբարձրաձայնն է թիմում»: