Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Ահա թե ինչ պոտենցիալ էր քնեցրել Երևանը

Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագծի Հայաստանի կառավարության եզրակացությունը դարձել է ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային մեդիայի ուշադրության առարկա, սակայն պաշտոնական արձագանքների իմաստով առայժմ աչքի է ընկել միայն Ռուսաստանը:

Մոսկվան արդեն երկու անգամ հասցրել է անդրադառնալ խնդրին: Նախօրեին, ինչպես հայտնի է, այդ մասին խոսել էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ այսօր էլ արտահայտվել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, որ այդ քայլը Երևանը չի համաձայնեցրել Մոսկվայի հետ, և որ Մոսկվան հետևում է իրադարձությունների զարգացմանն ու ակնկալում, որ փխրուն հրադադարը խախտող քայլեր չեն արվի:

Պեսկովի այս հայտարարությունը գնահատվում է տարբեր կերպ: Դժվար է ասել՝ Մոսկվան դժգո՞հ է Հայաստանի քայլից, թե՞ ընդամենը Բաքվի առաջ է ձեռքերը լվանում: Երևանը համաձայնեցրե՞լ է իսկապես իր քայլը Մոսկվայի հետ, թե՞ քառօրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը այլևս չի վստահում Մոսկվային: Պեսկովը Երևանի՞ն է ակնարկում, որ փխրուն հրադադարը կարող է խախտվել, սպառնո՞ւմ է Երևանին, թե՞ Լավրովի նման՝ Պեսկովն էլ Ադրբեջանին հորդորում է խուճապի չմատնվել և չգնալ արկածախնդրության: Հարցերը իսկապես շատ են:

Միաժամանակ նաև հստակ է, որ Երևանը կատարել է ընդամենը մի փոքր քայլ: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը կրկին փորձ անի հարձակվել, ապա հարցը կհայտնվի օրակարգում: Այսինքն՝ Հայաստանը ակնարկում է, որ հարցը նույնիսկ օրակարգում էլ չէ: Երևանը վախեցե՞լ է, կանգնե՞լ կես ճանապարհին, թե՞ առանձնապես մեծ և հեռուն տանող պլաններ առայժմ չկային էլ, և Երևանն ընդամենը զոնդաժ է իրականացնում: Միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ զոնդաժն իրականացնում է Երևանը:

Բանն այն է, որ Հայաստանն անցնող տարիներին վարել է այն աստիճան կախյալ արտաքին քաղաքականություն, որ ներկայումս շատ դժվար է ասել, թե ում ձեռքին է ղեկը, կամ ընդհանրապես քանի ձեռք կա հայաստանյան քաղաքականության ղեկին: Միևնույն ժամանակ ակնհայտ է, թե ինչ հսկայական պոտենցիալ ունի խնդիրը, որ անգամ կիսաքայլը կարող է ունենալ նման մեծ արձագանք: Սա ընդհանրապես ղարաբաղյան հարցում հայաստանյան քաղաքական պոտենցիալի մասին է խոսում, որը տարիներ շարունակ փաստորեն մատնված է եղել պարապուրդի:

Ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդիրը Հայաստանի համար լինելով, իհարկե, լուծման կարիք ունեցող հարց՝ միևնույն ժամանակ նաև Հայաստանի համար եղել է արտաքին քաղաքական հնարավորությունների, պետական սուբյեկտության աղբյուր, որը ունի կիրառության մեծ պոտենցիալ: Մեծ հաշվով դժվար է հիշել, թե հայ-թուրքական արձանագրությունների պատմությունից հետո Հայաստանի էլ ի՞նչ քաղաքական քայլ է առաջացրել այդօրինակ լուրջ ուշադրություն, քան ներկայումս Ղարաբաղի անկախության ճանաչման այս կիսաքայլը և նույնիսկ նախնական կիսաքայլը:

Եվ այստեղ շատ կարևոր է, որ խոսք գնա ոչ թե նահանջի կամ արգելակման մասին, այլ թեկուզ ոչ երկար ժամկետային պլանավորման: Ավելի նախընտրելի է, որ Հայաստանը կատարի ոչ շատ հեռու նպատակներով պլանավորված այդ կիսաքայլը, բայց ինքնուրույն, քան արգելակի արտաքին ճնշման տակ: Կա նման ճնշում, թե ոչ՝ դժվար է ասել, իրավիճակը բավական բազմաշերտ է միանշանակ եզրակացությունների համար: Կան փաստեր, որոնք բավական խոսուն են հատկապես ռուսական արձագանքում: Այն, որ այդ արձագանքներն էլ միանշանակ չեն, արդեն իսկ վկայում է, որ Երևանի քայլը բացում է լիովին նոր մի հարթություն, որը կարող է ընդհանրապես դառնալ տարածաշրջանային նոր իրավիճակի հիմք:

Այստեղ, իհարկե, շտապելը ամենևին էլ ցանկալի չէ, սակայն նույնքան անցանկալի և վտանգավոր կարող է լինել կես ճանապարհին արգելակելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում