«Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» ՀԿ տնօրեն Աննա Մելիքյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով ՔԿՀ-ների խնդիրներին՝ նշեց, որ հավուր պատշաճի չեն իրականացվում սննդի տրամադրման և բուժօգնության ծառայությունները, թեև դրանց համար պետբյուջից հատկացումներ են արվում:
Ըստ. Ա. Մելիքյանի՝ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար շատերը բռնաճնշումների են ենթարկվում խցակիցների կողմից՝ չգրված օրենքներով չշարժվելու կամ, ասյպես կոչված, «ղումարի» պատճառով:
«Ամսական կտրվածքով՝ պարտադիր-կամավոր սկզբունքով գումարներ են կորզվում ազատությունից զրկվածների ընտանիքներից. այն անձինք, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում այդ գումարները վճարել կամ կատարում են այնպիսի արարքներ, որոնք հակասում են այդ ոչ ֆորմալ կանոններին, ունենում են խնդիրներ. առկա են տարբեր կարգավիճակներ»,- նշեց Ա. Մելիքյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ստանում են բողոքներ այն մասին, որ զանգում են ընտանիքի անդամներին, տեղեկացնում, որ եթե այդ գումարները ժամանակին չհասցնեն, կարող են ստիպված ինքնավնասման դիմել կամ խնդիրներ ունենալ խցակիցների հետ:
Աննա Մելիքյանի խոսքով՝ այդ ենթամշակույթը կարող է գոյություն ունենալ այն դեպքում, երբ առնվազն հանդուրժվում է ՔԿՀ վարչակազմի կողմից և դրա դեմ արդյունավետ պայքար չի իրականացվում:
Մանրամասները՝ տեսանյութում: