Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Հայ զինվորականները պատրաստ չէին այսպիսի պատերազմի. Ֆելգենգաուերի և Տարասովի բանավեճը

Ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը միանգամայն հնարավոր է համարում ռազմական գործողությունների վերսկսումը հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև՝ առնվազն այն ծավալով, ինչ եղավ ապրիլի սկզբին: Ռուսաստանցի վերլուծաբանը քառօրյա պատերազմից հետո «Նովայա գազետա» պարբերականում գրել էր հոդված՝ կարծիք հայտնելով, թե «Բաքուն հաղթում է առաջին ռաունդում», այսօր էլ կարծում է, որ ապրիլյան ռազմական գործողությունները ցույց տվեցին «Ադրբեջանի որակական ռազմական առավելությունը» հայկական կողմի հանդեպ:

«Պարզվեց՝ հայ զինվորականները պատրաստ չէին այսպիսի պատերազմի, այդ պատճառով էլ նախագահ Սարգսյանը պաշտոնից հեռացրեց գեներալներին, այդ թվում՝  հետախուզության պետին: Դա խոստովանություն էր առ այն, որ Հայաստանը պատրաստ չէր»,- հայտարարեց փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում:

Ռուսաստանցի մեկ այլ քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը անհեթեթություն է համարում այսպիսի գնահատականը՝ ասելով. «Որտե՞ղ է այդ առավելությունը: 7 շրջանները առաջվա պես հայկական կողմի հսկողության տակ են: Նրանք երկու բարձունք են վերցրել ու դրանից հետո խոսում են առավելության մասի՞ն»:

Ստորև ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը Պավել Ֆելգենգաուերի և Ստանիսլավ Տարասովի հետ:

Ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուեր

– Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա իրադրությունը հակամարտության գոտում՝ հաշվի առնելով ապրիլյան իրադարձությունները:

– Իրավիճակը շատ վտանգավոր է, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը շատ հնարավոր է: Պատերազմի վերսկսման ֆորմալ պատրվակ կարող է լինել խոսակցությունները կամ իսկապես Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Երևանի կողմից: Բացի այդ, ապրիլի սկզբին տեղի ունեցած մարտերից պարզ դարձավ, որ Ադրբեջանը էական, որակական ռազմական առավելություն ունի: Այս պայմաններում Բաքուն կարող է որոշել, որ ունենալով լավ պատրվակ՝ կարելի է վերսկսել ռազմական գործողությունները և պարտության մատնել հայկական ուժերին: Բայց ես վստահ չեմ, որ նրանք կուզենան լայնածավալ հարձակում սկսել՝ շարժվելով, օրինակ, դեպի Շուշի կամ Լաչին, սակայն ռազմական գործողությունների վերսկսումը միանգամայն հնարավոր է: Քանի դեռ նրանք առավելություն ունեն, կարող են դրանից օգտվել: Անկասկած նման մտքեր կան Բաքվում: Պետք է հաշվի առնել Ադրբեջանում հանրային կարծիքի կարևորությունը և Ալիևի դժվարությունները՝ նավթի գների անկման և ֆինանսական-տնտեսական ճգնաժամի հետևանքով: Ադրբեջանի հասարակության մեջ որոշակի հիասթափություն կա, որ մեկ հարված հասցրեցին, որը, կարծես թե, հաջող, բայց չշարունակեցին: Այս իրավիճակում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը գոնե այն մակարդակով, ինչ եղավ ապրիլի սկզբին, շատ մեծ է:

– Դուք ասում եք, թե Ադրբեջանը ռազմական առավելություն ունի, բայց նրանք որևէ լուրջ արդյունքի չհասան:

– Նրանք չէին պլանավորել մեծ պատերազմ: Նրանք, ըստ էության, կանգնեցրին հարձակումը մի քանի դիրքեր վերցնելուց հետո, իսկ հետո հետ մղեցին հայերի հակագրոհը: Այդ հարձակումն ավելի շատ կազմակերպվել էր ոչ թե այդ մի քանի դիրքերի կամ բարձունքների համար, այլ ներքաղաքական դրդապատճառներով, Ադրբեջանի ներսում քաղաքական արձագանքի համար, որպեսզի տնտեսական վիճակից աճող դժգոհությանը հակադրեն հայրենասիրական տրամադրություններ՝ «Ղարաբաղը մերն է», համախմբել ժողովրդին Ալիևի շուրջ: Այդ նպատակին հասնելու համար մեծ պատերազմ պետք չի: Բայց ռազմական գործողությունների ընթացքում ի հայտ եկավ ադրբեջանական զինուժի որակական առավելությունը: Նրանք ունեն հնարավորություններ, որոնք չունեն հայերը: Ադրբեջանը անօդաչու թռչող սարքերով այսօր ավելի ուժեղ է, քան նույնիսկ Ռուսաստանը, էլ չեմ խոսում Հայաստանի մասին: Մեզ մոտ էլ կան նույն իսրայելական դրոնները, բայց Ադրբեջանը ունի նաև այնպիսի տեսակներ, որոնք չկան Ռուսաստանում: Ադրբեջանը ունի «Հերոն» տեսակի դրոններ, նրանք ունեն հարվածային դրոններ, որից չունի Ռուսաստանը: Ադրբեջանի որակական առավելությունը Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցության արդյունք է: Այնտեղ իրականացվում է իսրայելական մասնավոր առաքելություն, նրանք արդիականացրել են ադրբեջանական տանկերը, կրակի կառավարման համակարգերը, գիշերային պայմաններում արդյունավետ մարտեր վարելու հնարավորությունները՝ գումարած անօդաչու սարքեր, որոնք թույլ են տալիս գիշերուզօր տեսնել՝ որտեղ են գտնվում կարևոր թիրախները և ինչ է կատարվում հայկական կողմի պաշտպանության խորքերում, գերճշգրիտ հարվածային համակարգեր՝ ներառյալ մինչև 150 կմ հեռավորությամբ հրթիռներ: Հայաստանն այսպիսի զինատեսակներ չունի: Իհարկե, հայկական կողմն ունի հրթիռներ՝ նույնպես հեռահար խոցման, նույնիսկ ավելի մեծ հեռավորությունների համար («Р 17»), բայց դրանք այնքան էլ ճշգրիտ չեն և օգտակար են միայն մակերեսային թիրախներ խոցելու համար: Հայկական ուժերը կարող են հարված հասցնել հակառակորդի տարածքի խորքերում միայն մակերեսային, բաց տարածքներում:

Ադրբեջանն ունի նաև ռուսական ժամանակակից սպառազինություն, բայց ընդհանուր առմամբ՝ սպառազինման իսրայելական ծրագիրն է հավելյալ հնարավորություններ տվել ադրբեջանական կողմին: Սա շատ կարևոր է դիրքային պատերազմի պայմաններում, երբ կարող ես հարվածներ հասցնել գիշեր և ցերեկ խորքերում: Օրինակ, գիշերը գնում էր հայ կամավորականների ավտոբուսը, և այն խփեցին անօդաչու թռչող սարքով: Ես նույնիսկ չէի կարծում, որ հնարավոր է դա անել հարվածային անօդաչու թռչող սարքի միջոցով:

– Ներեցեք, բայց պիտի նկատեմ, որ հայկական կողմը ևս ունի անօդաչու թռչող սարքեր:

– Այո, բայց դրանք ինքնաշեն են և որևէ բանի պիտանի չեն:

– Իսկ ճի՞շտ է արդյոք միայն դրոնների առկայության հիման վրա եզրակացնել, որ Ադրբեջանը ռազմական առավելություն ունի:

– Դա շատ էական առավելություն է տալիս. կարելի է ոչնչացնել պահեստներ, տարբեր օբյեկտներ պաշտպանության խորքում: Պարզվեց՝ հայ զինվորականները պատրաստ չէին այսպիսի պատերազմի, այդ պատճառով էլ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացրեց գեներալներին, այդ թվում հետախուզության պետին: Հասկանալի է, որ դա խոստովանություն էր առ այն, որ Հայաստանը պատրաստ չէր: Չեմ ուզում ասել, որ ընդհանրապես պատրաստ չէր, բայց ըստ էության՝ պատրաստ չէր այսպիսի պատերազմի:

– Այնուամենայնիվ հայկական կողմը թույլ չտվեց ճեղքում:

– Ադրբեջանցիները դադարեցրին հարձակումը մեկ օր անց: Նրանք չէին փորձում ճեղքել հայկական կողմի պաշտպանությունը:

– Այսինքն՝ եթե նրանք ուզենային, կգրավեի՞ն ողջ Ղարաբաղը:

– Դա ի սկզբանե ծրագրված էր որպես փոքր ռազմական օպերացիա: Ըստ երևույթին, որևէ մեկը չէր ծրագրել ճեղքել պաշտպանությունը: Ադրբեջանը ինքը դադարեցրեց հարձակումը դեռ ամսի 2-ին: Նպատակները սահմանափակված էին:

– Նրանք կանգնեցին, որովհետև հայկական կողմն անցավ հակագրոհի:

– Այո, ադրբեջանցիները շարժվեցին առաջ, կանգնեցին և սկսեցին սպասել հայկական հակագրոհին: Հայկական հակագրոհը տեղի ունեցավ և այն այդքան էլ բարեհաջող չէր: Պետք է ասեմ, որ կողմերից որևէ մեկը մեծ պատերազմի որոշում չուներ. հիմնական նպատակները ներքաղաքական էին:

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասով

­– Ռազմական այս սուր փուլի ավարտից հետո՝ ապրիլի 2-5-ը, սկսվել է կատաղի դիրքային և դիվանագիտական պատերազմ: Կողմերը շատ լուրջ հայտարարություններ են անում: Հակասական հայտարարությունները շատ են: Դա հիմնականում վերաբերում է Բաքվին. Նրանք փորձում են ցույց տալ սա որպես հաղթանակ: Բայց հաղթողը իրեն երբեք չի պահում այնպես, ինչպես իրեն պահում է Ադրբեջանը. նա հիմա խնդրում է միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբին վերսկսել քաղաքական երկխոսությունը կարգավորման շուրջ՝ ձևացնելով, թե կարծես ոչ մի բան չի եղել: Բայց իրականում շատ բան է փոխվել, փոխվել է Հայաստանի դիրքորոշումը, այդ դիրքորոշման հետ մասամբ համաձայն է Մինսկի խումբը: Խոսքը շփման գծում մոնիթորինգի համակարգի ներդրման և բախումները կանխելու մասին է, որից հետո կարելի է անցնել քաղաքական կարգավորման որևէ տարբերակի քննարկմանը: Շատ տարօրինակ է Բաքվի դիրքորոշումը: Պուտինի միջնորդության շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել հրադադարի շատ փխրուն ռեժիմը, բայց ադրբեջանցիները հիմա փորձում են վարկաբեկել 1994 թ. զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը, որի տակ դրված են Բաքվի, Ստեփանակերտի և Երևանի ստորագրությունները: Ըստ էության, Ադրբեջանը փորձում է փլուզել Մինսկի խումբը: Եվ հասկանալի չէ, թե ինչպես նրանք իրենց կդրսևորեն հետագայում նույն Ռուսաստանի և Երևանի հանդեպ: Մոսկվան չգնաց այդ խաղին, նա հավատարիմ է Մինսկի խմբի ընդհանուր դիրքորոշմանը, և այն առաջարկները, որոնք արվել էին Ռուսաստանի կողմից և որոնք Ադրբեջանը ներկայացնում էր որպես «Լավրովի պլան», իրականում դրանք Մադրիդյան նորացված սկզբունքներն են:

Այսօր իրադրությունը շատ բարդ է, այն ուղեկցվում է տեղեկատվական պատերազմով: Բաքվում սկսել են նյարդայնանալ, քանի որ Հայաստանի խորհրդարանը նախաձեռնել է ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրինագիծ: Ամեն դեպքում Երևանը բարձր նշաձող է սահմանել, որովհետև եթե անգամ չընդունվի ԼՂՀ-ն ճանաչելու մասին որոշումը, պետք է աշխատի Ստեփանակերտը որպես բանակցային գործընկեր ճանաչելու սցենարը:

– Համաձա՞յն եք այն փորձագետների հետ, որոնք ասում են, թե ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն ունի ռազմական առավելություն:

– Ոչ, ոչ: Իսկ որտե՞ղ է այդ առավելությունը: 7 շրջանները առաջվա պես հայկական կողմի հսկողության տակ են, այդպես չէ՞: Նրանք երկու բարձունք են վերցրել ու դրանից հետո խոսում են առավելության մասի՞ն:

– Պարոն Ֆելգենգաուերն ասում է, թե Ադրբեջանը մտադիր չէր գրավել Ղարաբաղը:

– Գիտեք, հայերը ևս նման ծրագիր չունեին գրավելու Եվլախը և Գյանջան: Նրանց ինչի՞ն է պետք դա: Սա աբսուրդի թատրոն է: Նախկինում նրանք ասում էին, թե իրենք ավելի ուժեղ են հայկական բանակից, իսկ այն, ինչ կա Ղարաբաղում, «հանցախմբեր» են: Հիմա մի երկու բարձունք են գրավել ու ասում են, թե կոտրել են հայերի ոգին, հաղթել են հայկական հզոր բանակին: Հարց է առաջանում. երեկ ասում էիք, որ դա բանակ չէ, իսկ այսօր հայտարարում եք, թե հաղթանակ եք տարել հզոր բանակի նկատմամբ: Կան որոշակի նրբերանգներ: Նկատի ունեմ, նախ, Ղարաբաղի անվտանգության գոտին, երկրորդը՝ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության խնդիրները: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Գյումրիում կա ռազմական բազա, ռուսական զորքերը մարտական պատրաստության վիճակում են: Պատահական չէ, որ Ադրբեջանի օդուժը չէր մասնակցում ռազմական գործողություններին: Եվ եթե հակամարտությունը շարունակվեր, համոզված եմ, որ Ռուսաստանը հանդես կգար Հայաստանի կողմից, և իրադարձությունները կզարգանային բոլորովին այլ սցենարով: Եթե Ադրբեջանը շարունակեր ռազմական գործողությունները, գրեթե համոզված եմ, որ Երևանը կճանաչեր Ղարաբաղի անկախությունը: Դա փլուզում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմը, բայց որակապես այլ իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում: Փաստացի դրված է Ադրբեջան պետության գոյության հարցը: Նայեք քարտեզին. 7 շրջանները Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, Ղարաբաղն ապրում է ինքնուրույն կյանքով, Նախիջևանի անկլավը, սատանան գիտի, թե ուր է և ինչպես կարելի է այնտեղ հասնել: Սա պետություն չէ, հասկանո՞ւմ եք: Նրանք միայն հիմա են հասկանում, թե ինչ է տեղի ունեցել: Եթե դուք հաղթել եք, ինչո՞ւ եք բոլորին խնդրում վերսկսել բանակցությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում