Հոլիվուդյան դերասանուհի և ռեժիսոր Ջոդի Ֆոսթերը Լոս Անջելեսի Փառքի ծառուղում պարգևատրվել է անվանական աստղով, հայտնում է RIA Novosti-ն:
«Իմ երեխաները ինձ հարցնում էին, ինչու մինչև հիմա ես աստղ չունեմ, և ես միշտ ասում էի, որ այն ուզում եմ ստանալ որպես ռեժիսոր»,- ասել է դերասանուհին աստղի բացման արարողության ժամանակ: