Քրդստանի Ազգային կոնգրեսի անդամ Ֆարհաթ Փաթիևը համարում է, որ Թուրքիայի հնարավոր ռազմական մասնակցությունը Սիրիայում վիրավորանք կհասցնի տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղարար գործողություններին: Այդ մասին նա ասել է Sputnik գործակալությանը տված հարցազրույցում: Փաթիևը դա համարել է թշնամական գործողություն:
Չորեքշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Անկարան ընդունակ է Սիրիա ուղարկել ցամաքային ուժեր: