Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալ»-ն ընդունեց «Մանչեսթեր Սիթի»-ին: Թիմերի առաջին մրցավեճը Մանչեսթերում ավարտվել էր 0:0 հաշվով:
Դաշտի տերերը հանդիպման մեկնարկից տիրեցին նախաձեռնությանը: 20-րդ րոպեին Գարեթ Բեյլի հարվածից հետո գնդակը դիպավ Ֆերնանդոյի ոտքին և անդրադարձով հայտնվեց Ջո Հարթի պաշտպանած դարպասում:
Ամբողջ հանդիպման ընթացքում «Ռեալ»-ը նկատելի առավելություն ուներ, իսկ հյուրերն ամբողջ հանդիպման ընթացքում այդպես էլ մրցակցի դարպասին հարված չկատարեցին:
Այսպիսով՝ Չեմպիոնների լիգայի գավաթի 2015/16թթ խաղարկության եզրափակիչն իսպանական է: Ուժերն են չափելու «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն:
«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0
1:0 Ֆերնանդո (20′, ինքնագոլ)