Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կարող են պաշտոնանկ անել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով կուսակցական աղբյուրին:
«Նախագահը և վարչապետը համաձայնության են հասել համագումարի առթիվ: Ես չեմ կարծում, որ Դավութօղլուն կրկին կլինի թեկնածու»,- հայտնել է նա:
Մեկ այլ աղբյուրի խոսքերով` կուսակցության համագումարը կարող է կայանալ մայիսի 21-ին: