Ռուս զինվորականները քրդական ազատագրական ուժերից և Սիրիայում հայրենասիրաբար տրամադրված ընդդիմադիր այլ ջոկատներից ԴԱԻՇ-ի մասին ստանում են արժեքավոր հետախուզական տեղեկատվություն, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Գեներալը մասնավորապես նշել է, որ քրդերից ստանում է շատ կարևոր տեղեկություն այն աշխատանքների մասին, որոնք տարվում են Ռաքքա շրջանում:
«Դա իրոք արժանի է ուշադրության և շատ արժեքավոր է: Սակայն, ես հերթական անգամ ուզում եմ ընդգծել, որ մեր մասնագետները տարբեր ալիքներով այն ստուգում են և միայն դա հաստատվելուց հետո է ահաբեկիչների նպատակակետերին հարվածներ հասցվում»,- նշել է նա: