Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մայիսի վերջին արտահերթ համագումար կանցկացնի, որտեղ կորոշվի ղեկավարության վերընտրման հարցը: Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը նաև նշել է, որ Թուրքիայի վարչապետ և կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն քվեարկության համար չի առաջադրի իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնում:
Ավանդաբար, Թուրքիայում վարչապետը հանդիսանում է իշխող կուսակցության ղեկավարը: