ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նախազգուշացրել է երկրի համար ռիսկի մասին, եթե պետության ղեկավար դառնա Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք ռիսկի դիմել, թույլ տալով երկիրը ղեկավարելու այնպիսի անկանխատեսելի մարդու, ինչպիսին Դոնալդ Թրամփն է»,- ասել է Քլինթոնը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքերով` այնպիսի մարդիկ, ինչպիսին Թրամփն է, «որպես կանոն սխալներ են թույլ տալիս»: