Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի Mein Kampf գիրքը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում: Այդ մասին TASS-ին հայտնել է բավարիական խորհրդարանի մամլո ծառայության ներկյացուցիչը:
Նա հայտնել է, որ խոսքը գնում է գրքի այն տարբերակի մասին, որտեղ ընդգրկված են Ժամանակակից պատմության Մյունխենի ինստիտուտի գիտաշխատողների մեկնաբանությունները:
Տվյալ գաղափարը տեղի խորհրդարանը կդիտարկի մայիսի 10-ին: Առաջարկի հավանության արժանանալու դեպքում, այդ թեմայով կզբաղվի Բավարիայի կառավարությունը: