Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ընդառաջել է ԵՄ-ի և որոշ բրիտանական քաղաքական գործիչների պահանջները` չբացառելով, որ Միացյալ Թագավորությունը փախստականների եվրոպական ճամբարներից կընդունի ծնողներից բաժանված որոշ քանակությամբ սիրիացի երեխաների, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես բանակցություններ եմ անցկացնում Save the Children կազմակերպության հետ այն թեմայով, թե մենք էլ ինչ կարող ենք անել հատկապես երեխաների վերաբերյալ, որոնք Եվրոպա են եկել մինչև Թուրքիայի հետ համաձայնություն կնքելը»,- ասել է Քեմերոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Մի շարք բրիտանացի քաղաքական գործիչներ, ավելի վաղ, կառավարությանը կոչ են արել եվրոպական ճամբարներից ընդունել 3000 երեխա փախստականների: