Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխաիլ Բոգդանովը Իրանի իր գործըներ Հոսեյն Ամիր Աբդոլահիյանի հետ քննարկել է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, հայտնում է RIA Novosti-ին:
Քննարկումների ընթացքում նրանք կարծիքներ են փոխանակել Սիրիայում քաղաքական կարգավորման, հրադադարի ռեժիմի պահպանման, Ժնևում միջսիրիական բանակցային գործընթացի ընդգրկուն բնույթի ապահովման մասին:
Նաև նշվում է, որ դիվանագետները քննարկել են նաև մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ իրադրությունը Յեմենում, Իրաքում, Լիբանանում և պաղեստինյան տարածքներում: