Հալեպի հրադադարի բանակցային գործընթացի ձախողումը կունենա աղետալի հետևանքներ, հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան:
«Այլընտրանքը աղետալի է: Մենք կարող ենք տեսնել 400 հազար մարդու, ովքեր շարժվում են դեպի Թուրքիայի սահման… հրադադարը դեռևս կա, բայց կարող է խափանվել: Առանցքային պահը Հալեպն է»,- ասել է դե Միստուրան լրագրողներին չորեքշաբթի օրը Բեռլինում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, սիրիական ընդդիմադիր Բանակցային բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ) ղեկավար Ռիյադ Հիջաբի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ բանակցությունների արդյունքում: