Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Վիլյառեալ»-ի դեմ խաղի նախօրեին «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահություն է հայտնել, որ իր թիմը կարող է մրցաշարի եզրափակչի ուղեգիր նվաճել, եթե կարողանա ցուցադրել իր լավագույն խաղը: Ընդ որում, մասնագետը նշել է, որ պատրաստ է ռիսկի դիմել:
«Եթե «Լիվերպուլ»-ը կարողանա ցուցադրել իր առավելագույն հնարավորությունները, ապա Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր կնվաճենք: Սաներս բազմաթիվ անգամ ապացուցել են, որ հզոր են:
Ակումբը գլխավորելու պահից արել եմ ամենը, որպեսզի թիմը պատրաստ լինի այդպիսի հանդիպումների: Մեզ համար հեշտ չի լինի, բայց ես պատրաստ եմ ռիսկի դիմել: Կփորձենք անել դա»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը: