Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ Զինեդին Զիդանը ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է:
«Զիդանը ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: Նա գերազանց խաղ էր ցուցադրում: Գնդակով կարողանում էր անել ամեն ինչ:
Զիդանը բազմաթիվ կարևորագույն գոլեր է խփել աշխարհի առաջնությունների և Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում»,- ասել է բելգիացին: