Լոնդոնի «Չելսի»-ի ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է ամռանը ձեռք բերել «Ինտեր»-ի դարպասապահ Սամիր Հանդանովիչի տրանսֆերը: Այդ մասին հայտնել է Sport Mediaset-ը:
Սլովենիայի հավաքականի դարպասապահը կոչված է փոխարինել Տիբո Կուրտուային, ով մտադիր է հեռանալ լոնդոնյան ակումբից:
31-ամյա սլովենացին վերջերս հայտարարել է, որ կարող է հեռանալ «Ինտեր»-ից: Ընթացիկ մրցաշրջանում Հանդանովիչը մասնակցել է 37 հանդիպումների, 36 գոլ է բաց թողել: