Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբայի կարծիքով՝ իր առաջընթացով պարտական է ակումբակիցներին: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
«Իսկապես, ես շատ ավելի լավ եմ սկսել խաղալ վերջին մի քանի տարիների ընթացքում: Կարծում եմ՝ դա պայմանավորված է այն փաստով, որ ինձ շրջապատում են մեծագույն ֆուտբոլիստներ:
Ցանկանում եմ հասնել այն բարձունքներին, որոնք նվաճել են Պիրլոն և Բուֆոնը»,- Football Italia-ն մեջբերում է Պոգբայի խոսքերը: