«Լեսթեր»-ը հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Սիմոնե Ձաձայի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
«Սասուոլո»-ի նախկին հարձակվողը դժգոհ է թուրինյան ակումբում իր ներկայիս վիճակից և ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Ձաձան 17 հանդիպում է անցկացրել` դառնալով 5 գոլի հեղինակ: