ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիից Ինդոնեզիա թռիչքի ժամանակ Etihad Airways ավիաընկերության ինքնաթիռը Ջակարտայի օդանավակայան հասնելուց 45 րոպե առաջ ընկել է մրրկային շարժման (տուրբուլենտության) մեջ, որի հետևանքով վիրավորվել է 31 մարդ, հայտնում է RIA Novosti-ն:
Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, որտեղ նրանց սպասել է բժիշկների խումբը: Կատարվածի հետևանքով 22 մարդ ստացել է աննշան վնասվածքներ, ևս 9 մարդու հարկ է եղել տեղափոխել հիվանդանոց: