«Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի մայրը` Ռենատա Ռանիերին իր կարծիքն է հայտնել որդու աշխատանքի մասին:
«Հուզմունքից լաց եղա: Յուրահատուկ երեկո էր: Բոլորս երջանիկ էինք: Այժմ կարող ենք թուլանալ և բավականություն ստանալ պահից: Չէինք կարող ենթադրել անգամ, որ նման բան տեղի կունենա, բայց Կլաուդիոն թիմում ընդգրկել է իսկական պրոֆեսիոնալների:
Ամեն ինչ իր տեղն ընկավ: Այժմ որդիս Անգլիայի թագավորն է: Շնորհակալ եմ բոլորին, ով կիսում է մեր ուրախությունը»,- La Repubblica-ը մեջբերում է Ռենատա Ռանիերիի խոսքերը: