Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ոչ մարզական դրսևորում է թույլ տվել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի Մյունխենի «Բավարիա»-ի դեմ հանդիպմանը:
92-րդ րոպեին մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչը հարվածել է «Ատլետիկո»-ի աշխատակից Պեդրո Պաբլո Մատեսանցային:
Մասնագետի վարքը կարող է ուսումնասիրվել ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի կողմից: Սիմեոնեն կարող է տուգանվել կամ որակազրկվել: