Anonymous ցանցահենների խումբը հարձակվել է Հունաստանի Կենտրոնական բանկի վրա: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով հունական բանկի աշխատակցին:
«Հարձակումը տևել է մի քանի րոպե և հաջողությամբ կասեցվել է բանկի անվտանգության համակարգի օգնությամբ: Միակ բանը, որ տուժել է հարձակումից` մեր կայքն է, որը որոշ ժամանակ եղել է անհասանելի»,- նշել է բանկի աշխատակիցը:
Ցանցահենները նաև հրապարակել են տեսաուղերձ, որտեղ հայտնում են այն մասին, որ կարողացել են կարճ ժամանակով խափանել բանկի աշխատանքը: Բացի այդ նրանք հայտարարել են, որ սկսել են ամբողջ աշխարհի Կենտրոնական բանկերը կոտրելու 30 արշավ: