Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռազմական ներխուժումը Սիրիա կնշանակի ագրեսիա, հայտնում է RIA Novosti-ն:
Նա նաև նշել է, որ հարկավոր է դաստիարակել նրանց, որոնք փորձ են անում առաջ քաշել իրադարձությունների զարգացման այդպիսի տարբերակ:
«Իհարկե, հնչում են ռազմական ներխուժման կոչեր, սակայն այն բանի համար, որ դա թույլ չտրվի, իսկ դա կլինի ուղղակի ագրեսիա, հարկավոր է դաստիարակել նրանց, որոնք փորձում են առաջ քաշել այդպիսի տարբերակ: Սակայն ես չեմ կարծում, որ նրանք ունեն գոնե ինչ-որ հիմնավորում, նույնիսկ ինչ-որ առիթ, քանի որ հրադադարը համենայն դեպս ամրապնդվում է»,- հայտարարել է Լավրովը:
Ավելի վաղ, Սիրիայի ԱԳ նախարարը ԱՄՆ-ի զինվորականների ժամանումը երկիր անվանել է ներխուժում: