Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բանակցել է «Ռոմա»-ի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանի հետ:
Նշվում է, որ մարզիչը ֆուտբոլիստի հետ հանդիպում է ունեցել Հռոմի հյուրանոցներից մեկում, որտեղ կիսապաշտպանն այցելել է երկրպագուների համար կազմակերպված միջոցառումը:
«Չելսի»-ն պատրաստ է 36 մլն եվրո վճարել «Ռոմա»-ին` Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, իսկ Նաինգոլանին տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ առաջարկել: