Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ավանդույթները շարունակվում են. Պատերազմի վրա դուրս գրվող հանցավոր տնտեսական սպեկուլյացիան

Հայաստանում առաջիկայում կնվազեն գազի և էլեկտրաէներգիայի գները: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ դա կօգնի բարձրացնել հայկական ապրանքների մրցունակությունը: Իրականում դա խաբկանք է, և կա այդ խաբկանքի նախադեպը: 2006 թվականին նույն փաստարկը բերում էր Ռոբերտ Քոչարյանը, երբ որոշվեց, որ Ռուսաստանին վաճառված Հրազդանի ՊՇԷԿ-ի հինգերորդ բլոկի գնով կսուբսիդավորվի գազի թանկացած մասը: Սակայն, ինչպես հայաստանյան տնտեսության հետագա ընթացքը ցույց տվեց, տնտեսությունը զարգացավ՝ չակերտավոր զարգացավ, ոչ թե տեղական արտադրության, այլ ընդամենը կապիտալ շինարարության հիմքով, որն անգամ իշխանությունը մի քանի տարի անց հայտարարեց սպեկուլյատիվ էֆեկտ:

Գազի և էլեկտրաէներգիայի գինն իհարկե շատ կարևոր է տնտեսության համար, և եթե այն նվազի, դա իհարկե օգտակար է բիզնեսին, սակայն մրցունակության խնդիրը դրա հետ կապելն ունի սպեկուլյատիվ բնույթ: Ընդհանրապես, Հայաստանի տնտեսության հետ կապված այդօրինակ որևէ դատողություն սպեկուլյատիվ է ի սկզբանե, քանի որ տնտեսությունն ինքնին մի մեծ սպեկուլյացիա է: Տնտեսություն՝ որպես այդպիսին, չկա, քանի որ իրական տնտեսությունը մրցակցությունն է, ազատ տնտեսական հարաբերությունը, սեփականության դատական կարգով պաշտպանությունը: Հայաստանի տնտեսությունը բաժանվել է քաղաքական նկատառումներով, բաժանվել է մոնոպոլ և օլիգոպոլ սեգմենտների, դրանց տիրացել են ընտրյալները, ընտրությունը կատարվել է քաղաքական լոյալության, ոչ թե բիզնեսի օրինական մրցակցության՝ այսպես ասած բնական ճանապարհով:

Տնտեսությունը՝ որպես երևույթ, մրցակցային ցիկլ է, որն այդ տնտեսության կենսունակության առաջնային գրավականը և անփոխարինելի պայմանն է: Հայաստանում այդ ամենը չկա, Հայաստանում այդ ցիկլը գոյություն չունի, հետևաբար չկա այդ ցիկլը՝ չկա տնտեսություն, կա մեծ սպեկուլյացիա, որ անում է իշխանությունը պետության և հասարակության հաշվին: Հետևաբար, գազի և էլեկտրաէներգիայի գնի իջեցումը Հայաստանում կարող է ունենալ թույլ սոցիալական, սակայն ոչ տնտեսական էֆեկտ: Տնտեսական էֆեկտի համար պետք է իջեցնել տնտեսության մոնոպոլացվածության, օլիգոպոլիաների մակարդակը, պետք է իջեցնել կոռուպցիայի մակարդակը: Մինչդեռ դրանք միայն ու միայն բարձրանում են, կարծրանում, ուժգնանում:

Հայաստանում տնտեսությունը սպանվում է ամեն օր, քանի դեռ շարունակվում է այդ վիճակը: Թյուր է կարծիքը, թե փուչիկ էր կապիտալ շինարարությունը: Հայաստանի տնտեսությունն ինքնին մի մեծ փուչիկ է, որը շարունակում են փչել, անգամ ներկայիս թեժացած պատերազմի պայմաններում, թեև թվում է, որ գոնե պատերազմը պետք է ստիպեր անել հակառակը և վերջապես սպեկուլյացիայից անցնել իրական տնտեսության կառուցման: Հակառակը՝ պատերազմի ընթացքում, փաստորեն, ավելի եռանդով են սկսել փչել փուչիկը, այսպես ասած՝ առավել ապահով փչել՝ հույս ունենալով, որ այդ փուչիկի պայթյունը կվերագրեն պատերազմի պայթյուններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում