Ադրբեջանական Report.az կայքի փոխանցմամբ՝ շփման գծում ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Վերջինս մանրամասնել է, որ զինվոր Յուզբեկով Ամրահ Այդինօղլուն սպանվել է շփման գծում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Ադրբեջանի ՊՆ-ն նաև հայկական կողմին մեղադրել է 60 միլիմետր տրամաչափի ականանետներ կիրառելու համար: